Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մուտքի մոտ, միջպետական ավտոճանապարհի եզրին շուրջ 10 տարի հառնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղադրած ցուցանակը: Այդտեղ հիմնադրամի գործերի մեջ նշված է նաեւ Խաշթառակի մշակույթի տան վերանորոգումը: Ժամանակի ընթացքում «վերանորոգում» բառը խունացել, ջնջվել է:
Նախկինում հայտնել ենք, որ Խաշթառակի մշակույթի տունը թալանվել է: Մշակույթի տան թալանի, ավերման մեջ Տավուշի մարզի իրավապահները հանցագործություն եւ մեղավոր չտեսան, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ