Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Զուրաբյան. «Երբ կարձանագրեն իրենց որդու, սիրուհու ու շեֆի մեքենաները, նոր կխոնարհվեմ այդ օրենքի առաջ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 17:49

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ՃՈ աշխատակիցների միջեւ ծագած միջադեպի վերաբերյալ: Տեսանյութում Լիանա Զուրաբյանը հրաժարվում է ցույց տալ իր վարորդական վկայականը, ասում է, որ իր վրա չեն կարող ակտ գրել, որովհետեւ փոքր երեխա ունի, նաեւ խոստանում է շտկել խնդիրը, քանի որ իր ձեւակերպմամբ «փախնող աղջիկ» չէ:

Aravot.am-ի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը նեղսրտեց. «Էդքան պոեզիա եմ լուսաբանում, մի հատ չեն լուսաբանում, թե Լիանա Զուրաբյանը ինչ է անում, հիմա մի հատ միջադեպ եղավ, բոլորը զանգում են»:

Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ էր գոռում ճանապարհային ոստիկանների վրա: «Բայց չէ՞ որ ես սկզբում իրենց ասում եմ` շնորհակալություն, որ դուք ինձ չարձանագրեցիք, կթարմացնեմ կտրոնը, թողեք գնամ»,- փորձեց հիմնավորել մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց. «Երբ մեր անօրեն երկրում ամեն ինչը լինի օրենքով, մեր պետավտոտեսուչը կարձանագրի իր որդու, սիրուհու, պետի բարեկամի, խնամու մեքենաները, ամեն ինչ օրենքով կլինի, նոր ես կխոնարհվեմ այդ օրենքի առաջ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ բողոքում է ոստիկաններից, բայց վարում է նրանց հոբելյանական երեկոները, ասմունքողը զայրացավ. «Այդ ամենը էլի գալիս է պետությունից, նրանից, որ ոչ մի պետական աշխատանք չունեմ: Ինչո՞վ իմ երեխային կերակրեմ…Ես այս երկրի ամենավառ դեմքն եմ անօրեն, ոչ աշխատատեղ կա, ոչ գործ կա, ի դեպ, այդ տեսանյութում ահագին բան մոնտաժված էր, երեխայի լացը հանված էր, այն որ հուզվում եմ, երեխայի լացից եմ հուզվում, դա հանել էին, մի փոքր բան են թողել…Ես իրենց ասում եմ` ձեզ ինչ մայր ա բերել, ձեզ մա՞յր ա բերել…դա էլ են հանել: Ասել եմ` այս անօրեն երկրում ի՞նչ ա գործում, երբ ամեն ինչ օրենքով կլինի, ես էլ օրենքի առաջ կխոնարհվեմ, դա էլ էին հանել…Որ տեսանյութում անընդհատ ասում եմ Լիանա Զուրաբյան, Լիանա Զուրաբյան, իրենք մոնտաժել էին ու անընդհատ էդ պահերը շեշտել էին, եւ հետո, որ անընդհատ ասում եմ` ես ասմունք եմ ներկայացնում, էդ էլ մեր մշակույթի նախարարության ամոթն ա, քանի անգամ եմ մշակույթի նախարարին նամակ գրել, որ աջակցի, ամեն ինչ օրինական, իմ խաչն եմ կրում, սովորական մարդ եմ, որն ունի տաղանդ եւ որը չօգտագործելը մեղք ա»:

Նա դժգոհեց, որ Գրողների միության շենքից իր ասմունքի դպրոցը հանել է եւ տեղափոխել մամուլի շենք, որի համար կրկին գումար է վճարում. «Ամեն ինչ իմ ուժերով է, ո՞վ է իմ մեջքին կանգնած, ինչ աշխատում, պոեզիայի մեջ եմ ներդնում…Ախ չմեռնենք, ուժեղ ենք միասին, մեկս մեկին պետք է սատար լինենք..Տեսեք ինչ է կատարվում մեր երկրում, թող էս երկրի հարցերը լուծեն, մարդիկ հիասթափվում, թողում գնում են»:

Լիանա Զուրաբյանին հարցրինք` ինչո՞ւ սկզբում ցույց չտվեց իր վարորդական վկայականը: «Որովհետեւ իրենք վերցնում են եւ անմիջապես արձանագրում են, բլանկը լրացնում են, որ տանեն շեֆին ցույց տան, թե բլանկ են լրացրել…»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրանից հետաքրքրվեցինք` կշարունակի՞ վարել ոստիկանների հոբելյանական երեկոները, թե՞ նեղացած է նրանցից: «Ես վարել եմ շատերի երեկոները, էնքան լավ մարդիկ կան իրենց մեջ…Ես էնտեղ էլ ասում եմ, որ սովորություն չունեմ ինչ-որ մեկին զանգեմ, որովհետեւ հարգանքով է ամեն ինչ… Ոստիկանների մեջ շատ լավ մարդիկ կան, բայց ես այդ օրը ընկա դրանց ձեռքը…»,- հայտնեց մեր զրուցակիցը:

https://www.youtube.com/watch?v=OjgJSXpbCrU

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930