Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-փնտրողական և բացատրական լայնածավալ աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել է Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը, ում նկատմամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվել էր հետախուզում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 1972 թ. ծնված Հակոբ Մ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հակոբ Մ.-ին մարմնական վնասվածքը հասցրել է 1995 թ. ծնված Սերյոժա Արամյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն