Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, եթե Թուրքիան կրկին զենքով գնա Իրաքի դեմ». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 16:59

«Եթե դիտարկենք այն տարածքները, որտեղ բնակվում են քրդերը՝ Թուրքիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, դժվար է ասել, թե ի վերջո քանի պետության շահեր են բախվելու այս գործընթացում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում սպասվելիք անկախության հանրաքվեին՝ ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ քրդերի դեմ պայքարի համար Թուրքիան, օրինակ, կանի հնարավորը. «Չեմ զարմանա, որ առաջիկայում, երբ Թուրքիան հասկանա, որ մարտահրավերն իրեն էլ է հասել (նկատի ունի Թուրքիայի քրդերին, որոնք եւս ինքնավարություն կպահանջեն.-խմբ), զենքով կգնա Իրաքի դեմ»:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ուշադիր  հետեւի գործընթացին. «Ժամանակին մենք չընկալեցինք, որ 300-400 կմ այն կողմ՝ Մերձավոր Արեւելքում, ինչ է կատարվում, եւ կորցրեցինք մերձավորարեւելյան հզոր սփյուռքը: Հիմա մենք չենք կարող մեզ թույլ տալ պատրաստ չլինել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930