Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գուցե կեղծ վկաներ գտնեն-բերեն, ինչպես Անդրիասի դեպքում». Արմեն Մարտիրոսյան

Սեպտեմբեր 05,2017 16:49

«Սա քաղաքական հետապնդում է Անդրիասի հանդեպ: Զանգվածային անկարգություն պետք է եղած լինի, որ մի հատ էլ նման մեղադրանք ներկայացնեն իրեն»,-նախորդ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ իրականացնելու եւ ՊՊԾ գունդը գրավածներին միանալու փորձ կատարելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական  նիստի ավարտին այսօր Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում ասաց գործով վկա, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մեկ այլ գործով էլ մեղադրյալ է. մեղադրանքը նույնն է, ինչ Ղուկասյանին առաջադրվածը:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գործը դեռ նախաքննության փուլում է, եւ նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին. «Անգամ վկաներ չկան, ո՞վ պետք է լինի…գուցե կեղծ վկաներ գտնեն-բերեն, ինչպես Անդրիասի դեպքում, բայց ակնհայտ էր, որ մեր՝ քաղաքական գործիչներիս գործողությունները բացառապես քաղաքական են եղել: Բոլորն էլ ուղիղ եթերով տեսել են, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 29-ին : Ոստիկանության կողմից ապօրինի ուժային գործողություն է եղել քաղաքացիների հանդեպ, մեծածավալ բռնություն է եղել: Ուղիղ եթերից պարզ էր, որ ոչ մի զանգվածային անկարգություն էլ չկա»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենք, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանը, ՊՊԾ գունդը գրավածներին միանալու կոչեր չեն հնչեցրել, հակառակը՝ քաղաքացիներին զգուշացրել են, որ իրենց մեջ «իշխանության սադրիչներ» կան:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930