Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փողերի լվացման մեղադրանքները համարում է Սորոսի և հայկական լոբբիի «կեղտոտ համագործակցության» արդյունք

Սեպտեմբեր 05,2017 16:45

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը արձագանքել է արևմտյան մամուլում տարածված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման հետաքննությանը:

Մասնավորապես, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն  նախագահի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ո՛չ Ադրբեջանի նախագահը, ո՛չ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն այդ հոդվածներում հնչեցրած մեղադրանքների հետ: Այդ հարցին նախագահի և նրա ընտանիքի անդամների անունները կապելու փորձերը միանգամայն անհիմն են, կանխակալ և կրում են սադրիչ բնույթ:

«Մեզ հայտնի է, որ դրա ետևում կանգնած է Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ հանդես եկող Ջորջ Սորոսը և նրա համախոհները, որոնք միջազգային հանրության մեջ արժանիորեն խաբեբաների, խարդախների և կեղծարարների համբավ են վայելում: Այսօր Ջորջ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լուրջ քննության ենթարկվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների դեմ: Սակայն, չնայած այդ փորձերին, դրանք ոչ մի արդյունք չեն տալիս: Միայն այն փաստը, որ Guardian-ում տպագրված հոդվածի հեղինակներից մեկը ազգությամբ հայ Դինա Նահապետյանն է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ստոր մեղադրանքները նույնպես այն հերթական կեղտոտ գործողություններից են, որին դիմում է համաշխարհային հայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930