Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարևանը շորթում է կատարել՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում որդու վերաբերյալ հրապարակել անձնական բնույթի տեղեկություններ

Սեպտեմբեր 05,2017 16:36

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին:

2017թ. սեպտեմբերի 3-ին Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է 3.000.000 դրամի բարեգործություն կատարելու պահանջ՝ զգուշացնելով, որ պահանջը չկատարելու դեպքում իր որդու վերաբերյալ կհրապարակի անձնական բնույթի տեղեկություններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը «բարեգործության» վերաբերյալ առաջին պահանջն ստացել է 2017թ. մայիսին. իր բնակարանի մուտքի դռան մոտ նա գտել է մի նամակ, որով պահանջվել է 3.000.000 ՀՀ դրամ՝ գումարը փոխանցելու համար տալով մեկ ամիս ժամանակ: Նշված միջադեպից մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. հունիսի կեսերին, քաղաքացին ստացել է ևս մեկ նամակ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության ծառայության միջոցով, որով հիշեցվել է, որ գումարը փոխանցելու համար հատկացված ժամանակը սպառվում է 23.06.2017թ.-ին՝ սպառնալով չհամաձայնելու դեպքում հրապարակել անձնական տվյալները:

Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է բնակչի հարևանը՝ նույն շենքի բնակիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930