Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ «քաղաքացիների կյանքը թեթեւացրել ենք»

Սեպտեմբեր 05,2017 16:03

Այսօր մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեցինք՝ արդեն մեկ տարի է՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է գործում, այս մեկ տարվա ընթացքում դուք ի՞նչ փոփոխություններ եք զգում, մարդկանց կյանքը ինչքանո՞վ է լավացել ըստ ձեզ նրա կառավարության օրոք: Նախարարը պատասխանեց, որ այս ժամանակաընթացքում իրականացրած աշխատանքները արդյունք են ապահովել, ծրագրերում դրված խնդիրները լուծվել են: Նա ասաց, որ շուտով հաշվետվություն կներկայացվի եւ քաղաքացիները կկարողանան դրա գնահատականը տալ. «Կարծում եմ, միջավայրի փոփոխության առումով ազդակները դեպի դրական են, սա միայն ես չեմ ասում՝ որպես կառավարության անդամ, մեր միջազգային կազմակերպությունների կողմից էլ կա նման գնահատական: Դա շատ կարեւոր է տնտեսական ակտիվություն ապահովելու եւ սոցիալական խնդիրները լուծելու առումով»:

Թե ինչքանով է լավացել մարդկանց կյանքը՝ նախարարն ունի իր պատկերացումը: Նա ասաց, որ բավականին մեծ աշխատանքներ են կատարել առցանց համակարգերի ներդրման ուղղությամբ. «Իսկապես կարող եմ ասել, որ քաղաքացիների կյանքը թեթեւացրել ենք, որովհետեւ շուրջ 10 հազար քաղաքացի այս տարվա ընթացքում ծննդյան միանվագ նպաստների դիմելու համար չի այցելել որեւէ տարածքային կենտրոն, այլ առցանց ձեւաչափով է այդ դիմումը ներկայացրել եւ այդ գումարը փոխանցվել է իր հաշվեհամարին»:

Մենք ճշտեցինք՝ ավելի լա՞վ են ապրում հիմա մարդիկ, քան Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք էին ապրում՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդ գնահատականի համար ազգային վիճծառայության թվերը պետք է ունենանք, որ գնահատենք աղքատության մակարդակը, գործազրկությունը. «Պատկերն այդ ժամանակ հստակ կլինի»:

Մենք նախարարին հարցրեցինք՝ կոնկրետ Դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան մեկ տարի առաջ՝ նա պատասխանեց, որ յուրաքանչյուրն անհատական է գնահատում. «Չեմ կարծում, որ շատ կհետաքրքրի իմ գնահատականն այդ առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930