«Իշխանությունները հերթական անգամ խաղ են անում մեր պետության հեղինակության հետ»,- այսօր հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին։
«Եթե դուք անընդհատ փորձելու եք 2 աթոռի վրա նստել, 4 աթոռի վրա նստել, բան դուրս չի գա, չկա որոշակիություն, չկա ռազմավարություն։ Որքանո՞վ են իշխանությունները խելոքների կարծիքը լսում, նրանց հետ հաշվի նստում, չեմ հասկանում նաև ԱԳՆ քաղաքականությունը, որը ոչ մի կերպ չի կողմնորոշվում, օրինակ՝ Նախիջևանի հարցում»,- մտահոգություն է հայտնում Արամ Սարգսյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ