Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատախազը դիտավորյալ վերաբերմունք ունի իմ հանդեպ». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 15:00

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստում այսօր վերջինս մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Ղուկասյանը հայտարարեց. «Նախաքննության ընթացքում ինձ չծանոթացնելով գործի բոլոր նյութերին՝ քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազ Պետրոս Պետրոսյանին, մինչդեռ իմ կողմից այդ ժամանակ միջնորդություններ էին ներկայացվել: Հուլիսին դատախազն իմ 30 միջնորդությունները մերժել է 1 օրում՝ պաշտպանական կողմին զրկելով իմ անմեղությունն ապացուցող էական ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, եւ ոտնահարելով իմ իրավունքները: Սա դիտավորյալ վերաբերմունք է իմ հանդեպ: Բացի այդ, վկաները կեղծ ցուցմունքներ են տվել իմ դեմ: Գիտելիքի պակասի հետեւանք է այն, որ մեկ օրում մարդը 30 բողոքի լուծում է տալիս»:

Դատավոր Վարդան Գրիգորյանը հորդորեց կողմերին իրար վիրավորական արտահայտություններ չասել:

Ապա միջնորդությանը միացավ Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը. «Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են Արտակ Մկրտչյանի ցուցմունքով, ըստ որի՝ նա կոչ է արել քարեր հավաքել եւ ՊՊԾ գունդը գրավել: Մենք տեսագրություններ ներկայացրինք վարույթն իրականացնող մարմնին առ այն, որ Անդրիաս Ղուկասյանի հետ Ազատության հրապարակում են եղել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, եւ նրանց էլ հարցաքննելու կարիք կա: Այդ դեպքում կպարզվի՝ Ղուկասյանը նման կոչեր արե՞լ է, թե՞ ոչ: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Ի՞նչ անենք…միայն գործի ելքով շահագրգիռ դատախազը կարող էր մերժել, որը չի ցանկանում, որպեսզի իրականությունը բացահայտվի»:

Դատավորի որոշմամբ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստի մեկնարկին՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 14 00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930