Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոն դրամ` ՊՊԾ-ի արտասահմանյան գործուղումների համար

Սեպտեմբեր 05,2017 14:58

Այս տարի պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) զինծառայողները նախատեսվածից ավելի արտասահմանյան գործուղումներ են ունեցել, ինչի պատճառով էլ այս հիմնարկին լրացուցիչ գումարներ տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին կհայտնի, որ այս տարի այս կառույցին կհատկացվի 50 միլիոն դրամ, որից 35 միլիոնը` պահուստային ֆոնդի հաշվին:

Պետական պահպանության ծառայության (չշփոթել ոստիկանության պարեկապահակային ծառայության հետ) գործառույթների մեջ մտնում է պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը եւ բացահայտելը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը, պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում` երթեւեկության ընթացքում, իր իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը, պահպանվող օբյեկտները պաշտպանելը, պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը եւ խափանելը եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարում՝ Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ Սերժ Սարգսյանը 2016 թ.-ին պարգեւատրում է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930