Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Փոխնախարարը կաշկանդվում էր իր պատասխաններից» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 14:52

«Պաշտպանության փոխնախարարին ճանաչում եմ եւ արտաքին քաղաքական ոլորտում հազվադեպ դեպքերում է եղել, որ ինքը հստակ պատասխաններ չի ունեցել: Երեկ ես տեսա, որ մարդը պատասխան չունի ու ինքն էլ կաշկանդվում է իր պատասխանից»,- Aravot.am-ի եւ 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն` անդրադառնալով սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի որոշմանը եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հիմնավորումներին, թե Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունն այդ զորավարժություններին:

«Ակնհայտ է, որ Հայաստանն այլեւս ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի: Կամ, եթե ասենք այսպես, որ Հայաստանը փորձում է երկու լարի վրա խաղալով`պահել միջին դիրքը, ինչը կոմպլեմենտարություն է անվանում, կոմպլեմենտարություն չէ: Դա կոմպլեմենտարության ձեւ է: Իսկ Հայաստանը մի թեւում է`ռուսական թեւում: Այնտեղից կարող են իրեն պարտադրել: Շատ տխուր է, որ մեր երկիրը հասել է դրան: Բայց եթե այսպես շարունակվի, կարող են պարտադրել, որ զինանշանից ու հիմնից հրաժարվեն եւ այս իշխանությունները կարող են նաեւ դրան գնալ»,- ասաց Արամ Սարգսյանը` հավելելով, որ այս ամենը սարկազմի է հասնում եւ ամոթալի է:

Արամ Սարգսյանը հերթական անգամ հնչեցնում է այն մտավախությունը, որ Հայաստանը կորցնում է իր հիմնական ձեռքբերումը`անկախությունը եւ դա լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Հետաքրքրվեցինք նաեւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու «Ելքի»-ի նախաձեռնությունը ե՞րբ վերջնական տեսք կստանա: Հիշեցնենք, այդ մասին խոսել էին դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանն իր տեսակետը չի արտահայտել: Ավելին, նախորդ գումարման խորհրդարանում նա «դեմ» էր արտահայտվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի համանման նախաձեռնությանը: Արամ Սարգսյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են, տեսակետների վերջին հստակեցումներն են արվում: Արդյունքները կլինեն առաջիկա շաբաթներում:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930