Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երևանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանների միջադեպից:
«Արա, դու իմ նեռվերը չուտես, ասացի»,- մասնավորապես գոռում է Լիանա Զուրաբյանը՝ ԱՊՊԱ-ի կտրոնի հետ միջադեպի ընթացքում փաստարկելով, թե ինքը «երկրի պոեզիան է լուսաբանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Լիանա Զուրաբյանն ասել էր. «Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել: Ես պարզապես որպես քաղաքացի իմ 1 տարեկան երեխայի հետ մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Նրանք իրավունք չունեին իմ հետևից գալու, դա խախտում է, սակայն նրանք իմ հետևից ընկան, և ես կանգնեցի: Որևէ խախտում չէի արել։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել արդեն 3 ամիս է: Ես նրան շնորհակալություն հայտնեցի, որ ինձ զգուշացրել է այդ մասին, և խնդրեցի բաց թողնել, քանի որ երեխաս անդադար լաց էր լինում այդ ընթացքում, և ես նրան պետք է տուն հասցնեի: Բայց պետավտոտեսուչը հրաժարվեց` պնդելով, որ պետք է արձանագրի: Ես նրա հետ «ջան»- ով խոսելով փորձում էի բացատրել, որ անպայման կանեմ այդ մուծումը, պարզապես լացող երեխայիս տուն հասցնելուց հետո: Չհամաձայնեցին, փող աշխատելու տարբերակ էին գտել»:
https://www.youtube.com/watch?time_continue=18&v=OjgJSXpbCrU