Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ից հերթական վճիռն է եկել ընդդեմ ՀՀ-ի. 4100 եվրո պետբյուջեից կվճարենք Ասատրյանին

Սեպտեմբեր 05,2017 14:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչի հետեւանքով կառավարությունը ստիպված է լինելու դատավորների սխալ որոշումների համար հարկատուների գումարներից Ասատրյանին վճարել 4100 եվրո: Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետից գումար կխնդրի` Ասատրյանին վճարելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք նիստի օրակարգից:
Գումարն Ասատրյանին կվճարվի «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով: Նշենք, որ քրեական դատավարության այս գործը, որի հիմքում եղել է մեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունը, վարել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը, որից հետո անցել է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններով, սակայն դիմումատուի համար բավարար արդյունք չի տվել:

Համաձայն ՄԻԵԴ-ի որոշման, կառավարությունը պարտավոր է 4100 Եվրոն Ասատրյանին վճարել մինչեւ հոկտեմբերի 27-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930