«Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան, այսպես ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Նա «սուտ լուրեր» է համարում իրենց ունեցվածքի համատարած վաճառքի մասին տեղեկություններն ու խոսակցությունները:
Aravot.am-ը խնդրեց հստակեցնել` ի՞նչն է վաճառվում, ինչը`ոչ:
«Տրիկոտաժի գործարանի հետ կապված ասեմ, որ մենք վաղուց կապ չունենք այդ գործարանի հետ»,- ասաց նա: «Գազալցակայանն է վաճառվել, որը հորեղբորինս է, նորմալ է, որ մարդը համարում է, որ շահույթը լավ չէ, վաճառում է»,- շարունակեց Արգամ Աբրահամյանը: Հիշեցնենք, գազալցակայանի եւ ելակի այգիների վաճառքին անդրադարձել էր Aravot.am-ը:
Արգամ Աբրահամյանը հաստատեց նաեւ հանքի վաճառքի մասին տեղեկությունները. «Հորեղբորս հանքն է եղել: Դա էլ չի աշխատել»:
«Արտֆուդ» գործարանի 50 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին հարցն Արգամ Աբրահամյանը շրջանցեց:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ