Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական՝ «լիցքավորված» եմ եկել». Անդրիաս Ղուկասյանը՝ դատարանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 13:28

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով երկրորդ դատական նիստն է:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է  միանալ 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված՝ շենքեր-շինություններ զավթած, ոստիկանների պատանդառած, ապօրինի հրազեն ու ռազմամթերք կրած անձանց, սակայն Ղուկասյանը հանցագործություններն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Երբ Անդրիաս Ղուկասյանին ոստիկանները բերեցին նիստերի դահլիճ, նրա հարազատներն ու համակիրները հետաքրքրվեցին, թե ինչպես է: Ղուկասյանը պատասխանեց՝ «մարտական», ապա ժպտալով ավելացրեց՝ «լիցքավորված» (ձեռքերով կրակելու շարժում ցույց տալով):

Մինչ նիստը կմեկնարկեր, նա լրագրողների հարցին ի պատասխան կարծիք հայտնեց իրեն առաջադրված մեղադրանքների մասին. «Երբ անձին մեղադրանք են առաջադրում, հանցակազմ պետք է լինի: Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա: Ես եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ, որ հանրությունն իմանա՝ հուլիսյան դեպքերի պատասխանատուն իշխանություններն են»:

Դատավոր Վարդան Գրիգորյանն արձանագրեց, որ այս գործով կա 51 վկա եւ 36 տուժող, որոնք չէին ներկայացել նիստին (առաջին նիստը չէր կայացել): Դա որպես խոչընդոտ չդիտվեց, ապա Անդրիաս Ղուկասյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսա Պետրոսյանը հայտարարեցին, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն այս պահին չունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930