Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտին. «Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»

Սեպտեմբեր 05,2017 13:14

Եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, ապա Դոնբասը վերահսկող ռուսները կարող են իրենց զենքն ուղղել այլ «գոտիներ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

«ԱՄՆ-ի սուվերեն որոշումն է՝ ում զենք վաճառել կամ անվճար մատակարարել… Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ ազդել չենք կարող»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ «կան միջազգային կանոններ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»:

«Տվյալ պարագայում, եթե դա տեղի ունենա, ապա սկզբունքորեն այդ որոշումը չի կարող իրավիճակը փոխել, ընդհանրապես ոչ մի ձև այն չի ազդի իրավիճակի փոփոխության վրա, բայց զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ,- ասել է Պուտինը:- Ուզում եմ ընդգծել, որպեսզի բոլորին հասկանալի լինի. ոչ մի բան չի փոխվի»:

Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ եթե ամերիկյան զենք մատակարարվի հակամարտության գոտի, «դժվար կլինի ասել՝ ինչպես կգործեն հռչակված հանրապետությունները»: «Միգուցե նրանք իրենց մոտ եղած զենքն ուղղեն այլ հակամարտության գոտիներ, որոնք ավելի զգայուն են նրանց համար, ովքեր խնդիրներ են ստեղծում իրենց համար»,- ասել է Պուտինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930