Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է». Արմեն Ամիրյան

Սեպտեմբեր 05,2017 13:05

ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում Հանրապետությունում «կինոհարաբերությունները» կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակը ( այն տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. https://mincult.am/news-1-3739.html ) ։

Նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը և օրենքի նախագծի իրավական խորհրդատու Կարեն Ֆիդանյանը մշակված տարբերակն օգոստոսի 29-ին ներկայացրին նախարարություն հրավիրված կինոգործիչներին՝ ակնկալելով նրանց գրավոր առաջարկությունները։

Քննարկելի են ոլորտի կարգավորմանը հետամուտ մյուսների առաջարկությունները ևս. դրանք պետք է ուղարկել [email protected] էլ.հասցեով։

Օրենքն Ազգային Ժողովում պետք է ընդունվի մինչև տարեվերջ։

« Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է։ Միևնույն է՝ իրականացնելու ենք այդ որոշումը։ Ուրեմն, եկեք միասին իրագործենք»,- նախագծի առաջին քննարկմանը կինոգործիչներին ասաց Արմեն Ամիրյանը։

Հ.Գ. Օրինագծի նախնական տարբերակում «Կինեմատոգրաֆիա» բնորոշումը ենթակա է փոփոխման. հայահունչ ճիշտ տարբերակի համար նախարարությունը պաշտոնապես դիմել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին։

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Լուսանկարում՝ կինոգործիչների հետ նախագծի առաջին քննարկումը.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930