Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևան-Պրահա-Վինոր համագործակցության առաջին լուրջ հայտն այլևս իրողություն է

Սեպտեմբեր 05,2017 12:42

Սևան – Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցությունը դեռ չի բոլորել իր մեկ տարին, որի գաղափարի հեղինակը և կազմակերպիչը «Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ, սևանցի Արամ Մարությանն է: Գնահատելով հայրենի քաղաքի զարգացման և համագործակցային հեռանկարները` նա Պրահա-Վինոր շրջանի, որն ունի նաև առանձին համայնքի կարգավիճակ, ղեկավարությանը առաջարկել էր այցելել Սևան:

Սևանում էլ ստորագրվեց համագործակցության Համաձայնագիրը: Այն ժամանակ էլ քաղաքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների և «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ` «Պրահա-Վինոր այգի» անվանմամբ:

Այս տարի` հունիս ամսին, պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում էր գտնվում Սևան համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ:

Այդ այցը գործնական էր, ճանաչողական, որը միաժամանակ հնարավորություն ընձեռեց ուսումնասիրելու չեխական փորձը մի շարք ոլորտներում:

Չեխիայում գտնվող օրերի ընթացքում Սևանի, ինչպես նաև Դիլիջանի պատվիրակությունները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու տեղի աղբահանության կառավարման փորձը, բյուջեի կազմման ընթացքը, քննարկելու մենեջմենտի հետ կապված հարցեր, տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող խնդիրներ:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ոչ միայն ողջունում է ապակենտրոնացված այս համագործակցությունը` որպես հետագա ծրագրերի լավագույն հարթակ, այլ նաև նշում. «Շնորհիվ սեւանցի մեր հայրենակից եւ հայրենասեր Արամ Մարությանի, որի նախաձեռնությամբ է այս ամենը կյանքի կոչվել, կարծում եմ` մեր համատեղ ծրագրերը իրենց դրական արդյունքները կտան։ Արդեն իսկ ստորագրել ենք հուշագիր մի քանի բնագավառներում համագործակցելու մասին, այդ թվում՝ նախադպրոցական, մարզական եւ կրթության։ Այս ամենը ենթադրում է փորձի փոխանակում, փոխայցեր»։

Այցից կարճ ժամանակ անց արդեն շոշափելի են համագործակցության առաջին պտուղները:

Արամ Մարությանի հովանավորությամբ Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600քմ, մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստանում է ձև և բովանդակություն, գծագրվում են ապագա այգու ճեմուղին, խաղահրապարակը ընթացքի մեջ է գիշերային լուսավորության ցանցի շահագործումը:

Հանգստի և ժամանցի կազմակերպման այս վայրն ամիսներ անց կդառնա սևանցիների, քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների համար սիրելի և սպասված անկյուն:

Սևան-Պրահա-Վինոր համագործակցության առաջին լուրջ հայտն այլևս իրողություն է: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն էլ վստահեցնում է` կանգնելու են յուրաքանչյուր համայնքաշեն նախաձեռնության կողքին և ցանկացած համագործակցություն դարձնելու են արդյունավետ և շոշափելի:

 

ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930