Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան շատ են իշխանությունները նման հայտարարություններ անում, այնքան ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելը կասկածների տեղիք է տալիս. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2017 11:39

Հայաստանի որոշման պատճառների մասին ՊՆ-ն պաշտոնապես պարզաբանեց իրադարձություններից մոտ 30 ժամ ուշացումով։ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Չինաստանում է եւ ժամանակ չունի նման «մանր» հարցերին անդրադառնալու։ Ու սա լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս։

Առավել եւս, երբ երեկ իշխանությունները՝ ՀՀԿ-ականներն իրենց հերթին, իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականներն իրենց հերթին, պնդում էին, որ զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան պետության ինքնուրույն որոշումն է եղել, եւ որ որեւէ այլ երկիր, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից ճնշումներ չեն եղել։ Սակայն որքան շատ են իշխանությունները նման հայտարարություններ անում, այնքան ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելը կասկածների տեղիք է տալիս։ Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հայաստանը միշտ հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների մասին՝ մասնակցելով վերջինիս կողմից անցկացված զորավարժություններին։ ՆԱՏՕ-ի կազմակերպած մի զորավարժության Հայաստանը մասնակցել էր ընդամենը վերջերս՝ օգոստոսի 1-ին Վրաստանում։ «Noble Partner» զորավարժություններին ներկա էր նաեւ ԱՄՆ փոխնախագահ Փենսը, ով քննադատական խոսքեր էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։ Դրանից հետո հիշում եք՝ եղավ Պուտին-Սարգսյան հանդիպումը։ Ու հիմա Հայաստանը նման պահվածք է դրսեւորում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930