Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը վերջին պահին է մեջտեղ ընկել, դա արդեն լիովին փոխում է իրավիճակը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2017 11:23

«Agile Spirit 2017»-ի մասին լրահոսի առաջին հրապարակումներում (զորավարժությունները տեւելու են մինչեւ սեպտեմբերի 11-ը) նկատելի է տեղեկատվական խոտանը։ Ռուսական լրատվամիջոցները, օրինակ, մասնակիցների թվում նշում են նաեւ Ադրբեջանը, ինչը չեն անում հայկական ԶԼՄ-ները։ Սա տեղեկատվության պակա՞ս է, թե՞ միտումնավոր արվող քայլ՝ հանրությանը շփոթության մատնելու համար։«Agile Spirit 2017»-ի մասին լրահոսի առաջին հրապարակումներում (զորավարժությունները տեւելու են մինչեւ սեպտեմբերի 11-ը) նկատելի է տեղեկատվական խոտանը։ Ռուսական լրատվամիջոցները, օրինակ, մասնակիցների թվում նշում են նաեւ Ադրբեջանը, ինչը չեն անում հայկական ԶԼՄ-ները։ Սա տեղեկատվության պակա՞ս է, թե՞ միտումնավոր արվող քայլ՝ հանրությանը շփոթության մատնելու համար։

Ռուսական «Ինտերֆաքսը» գրում է. «Վրացական Օրֆոլո պոլիգոնում սկսվել են «Agile Spirit 2017» զորավարժությունները, որոնց մասնակցում է 1500 զինծառայող, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Լատվիայից եւ Ռումինիայից»։ Կազմը, ինչպես տեսնում ենք, շատ գեղեցիկ է, գրեթե պատվերով ընտրված։ Մեր պաշտպանական գերատեսչությունում, վստահ ենք, նախօրոք պետք է իմանային զորավարժությունների բոլոր մասնակիցներին։ Իսկ եթե Ադրբեջանը վերջին պահին է մեջտեղ ընկել, դա արդեն լիովին փոխում է իրավիճակը, եւ Հայաստանը ոչ թե պետք է սուսուփուս հրաժարվեր մասնակցությունից, այլ ՆԱՏՕ-ին իր եղած-չեղածով հիշեցներ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, մարդասպան, որ մասնակցում էր նույն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, եւ որին, հայ սպային կացնահարելու համար, հերոսացրեց Ադրբեջանը՝ չարժանանալով հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական նախատինքին։

Ավարտելով ասելիքս՝ այսպես ասած, այս դժվար պահին, հայաստանյան ծայրահեղ արեւմտամետ գիտունիկներին մի փոքր համբերություն եմ մաղթում, իսկ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի նախարարին եւ խոսնակին՝ վճռականություն, որ իրենց անհասկանալի պահվածքով, պահ, պահ, պահ՝ «Չենք մեկնաբանում», չջրեն այդ բանակի ձեռքբերումներն ու տպավորություն չստեղծեն, թե Պուտինը զանգեց Սերժին, ու Հայաստանի մասնակցության հարցը «փոզմիշ» եղավ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930