Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ-ն երբեք չի հաստատել իր մասնակցությունը, ինչպես եղավ, որ… «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 05,2017 11:13

Հայաստանի պաշտոնական գերատեսչությունը ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնում է, իսկ թե ինչ, այս հարցում վարկածների և մեկնաբանությունների պակաս իսկապես չի զգացվում։

Եթե ՀՀ-ն երբեք չի հաստատել իր մասնակցությունը, ինչպես եղավ, որ զորավարժությունների մասին մամուլի մի քանի հաղորդագրություններում նշվել է նաեւ Հայաստանի անունը։ Կամ, եթե դա տեղի է ունեցել աոանց ՀՀ-ի պաշտոնական հաստատման, ինչու ՀՀ ՊՆ-ն չի դիմել Վրաստանի գործընկերներին Հայաստանի անունը հանելու խնդրանքով։

Նույնը վերաբերում է նաեւ միջոցառման պաշտոնական տարբերանշանին, որի վրա այլ մասնակիցների շարքում նաև Հայաստանի դրոշն է պատկերված եղել)։ Այն հեռացվել է միայն երեկ։ ՀՀ ՊՆ-ն ասում է, որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, իսկ Վրաստանի ՊՆ-ից ասում են, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտնել չմասնակցելու եւ դրա պատճառների մասին:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930