Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն 2016-17 ուստարում Հայաստանից հեռացել է շուրջ 7 հազար աշակերտ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2017 11:02

1500 ուսանող ավելի քիչ է գնում բուհ, քան նախորդ տարի։ Թեեւ դպրոցականների թիվը գրեթե հավասար է նախորդ տարվան՝ 40 հազարական՝

յուրաքանչյուր դասարանում, բայց դպրոցների թիվը քիչ է այս տարի։

Փակվել է 14 դպրոց։ Հիմնավորվեց, որ աշակերտների պակասի պայմաններում դժվար է, ասենք, 40 աշակերտի պարագայում կրթական նորմալ միջավայր ստեղծելը։

Դպրոցները փակվել են, որովհետեւ աշակերտների թիվը պակասել է։ Աշակերտների թիվը պակասել է, որովհետեւ Հայաստանում ծնելիությունը պակասել է բավականին ահասարսուռ տեմպերով, շատացել է արտագաղթը, ոմանք երեխաներին դպրոց ուղարկելու գումար չունեն, մի մասն էլ չի գնում դպրոց, որպեսզի օգնի ծնողներին՝ աշխատի։

Երբ 40 հազար առաջին դասարանցի է գնում, բայց 25 հազար աշակերտ է ավարտում դպրոցը, դա խորհելու տեղիք է տալիս։ Միայն 2016-17 ուստարում Հայաստանից հեռացել է շուրջ 7 հազար աշակերտ, իսկ 260 աշակերտ ուսումը կիսատ է թողել, նրանցից 170-ը՝ սոցիալական պատճառներով։ 2011-16 թվականներին երկրից մեկնել է 34.9 հազար դպրոցական։

Վերջերս մի օրենք հիշեցին մեր փորձագետներն ու պաշտոնյաները, ըստ որի՝ երեխային դպրոց չուղարկելու համար ծնողին կարող են տուգանել 30 հազար դրամի չափով։ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն անդրադառնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, որի 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930