«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։
Ինչպես հաղորդել էինք, այս օրերին Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։
Ադելաշվիլին կարծում է, որ Հայաստանը փորձում է համագործակցել և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի հետ, ինչը, սակայն «դուր չի գալիս ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին»։ Հայաստանն առաջին անգամ այս տարի Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» («Արժանի գործընկեր-2017») բազմազգ զորավարժություններին, որից հրաժարվել էր Ադրբեջանը։
Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge-ի կայքում