Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա նման ձայնագրություն… բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է». Նորիկ Սիմոնյան

Սեպտեմբեր 05,2017 10:10

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին` Նորիկ Սիմոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում արձագանքում է հորեղբոր` Արամ Սիմոնյանի «բացահայտումներին», որոնք վերջինս ներկայացնում է լրատվամիջոցներին:

Նորիկ Սիմոնյանը հերթական հիմարությունն է համարում հորեղբոր պնդումները, թե ինքն է սպանել հորը, հետո դին նետել են երկրորդ հարկից. «Հերթական հիմարությունն է…անհիմն հայտարարություն է … բազմաթիվ ապացույցներ և փաստեր կան, իսկ մնացածի մասին, մի փոքր էլ համբերեք, ես անպայման կխոսեմ»:

Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե իր ձեռքի տակ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք կատարվել են եղբոր կողմից, առկա է նաև դեպքի օրը վեճի ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը, Նորիկ Սիմոնյանը պատասխանեց. «Նախ չկա նման ձայնագրություն, եթե լինի` ավելի լավ … բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է»:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի եղբայրը պնդում է, որ ունի ապացույցներ, որ եղբորը սպանել է եղբոր որդին` Նորիկ Սիմոնյանը, իսկ նրա մայրը` Ռուզաննա Մկրտչյանը, իր վրա է վերցրել հանցագործությունը: Արամ Սիմոնյանը պնդում է նաեւ, որ սպանությունը եղել է Նորիկ Սիմոնյանի սիրած աղջկա պատճառով:

Արամ Սիմոնյանը պատմել է, որ եղբոր սպանությանը նախորդել էր ընտանեկան վեճ, որը եղել էր որդու ընտրյալի պատճառով: Մանուկ Սիմոնյանը համաձայն չի եղել որդու ընտրության հետ և ասել է. «Վեճեր վերջին շրջանում եղել են, որի պատճառը եղել է Ալիսա Ավետիսյանը: Նա Նորայրի հարսնացուն է եղել: Ռուզաննան էլ առանց ամուսնուն հարցնելու, ոսկե մատանի և ժամացույց է նվիրել այդ աղջկան, որը հարուցել է եղբորս վրդովմունքը: Մանուկը համաձայն չի եղել այդ աղջկան և ասել է, որ իր դիակի վրայով միայն այդ աղջիկը կմտնի այդ տուն: Մանուկն ասել է, որ այդ աղջկա ոտքը կյանքում իր տուն չի մտնի: Դրա պատճառով էլ հոր ու որդու հարաբերությունները լարվել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930