Թուրքիան նախկինի պես ցանկանում է միանալ Եվրամիությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք ցանկանում ենք լինել Եվրամիության անդամ, դա նախկինի պես մնում է մեր ռազմավարությունը, մեր ընտրությունը»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բլեդի ռազմավարական ֆորումում:
Պատասխանելով եվրոպական իշխանությունների կողմից Անկարայի հասցեն հնչող մեղադրանքներին՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբ Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո սահմանվեց արտակարգ դրությունը, դա նորմալ ընդունվեց, իսկ Թուրքիայի դեպքում՝ դա ընդունելի չէ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ