Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելական անօդաչուների սկանդալը կարող է բիծ թողնել այդ երկրի ռազմական արդյունաբերության վրա. Tablet

Սեպտեմբեր 04,2017 22:55

Իսրայելական ռազմական ընկերություններից մեկի կողմից Ադրբեջանին անօդաչուների մատակարարումը կարող է բացասական հետք թողնել Իսրայելի ռազմական արդյունաբերության վրա, գրում է ԱՄՆ-ում տեղակայված իսրայելական Tablet պարբերականը:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին Maariv-ը և Jerusalem Post-ը, Orbiter 1K անօդաչուների վաճառքն ավարտին հասցնելու համար իսրայելական Aeronautics ընկերության թիմին ադրբեջանական կողմը խնդրել էր սարքի հնարավորությունները ցույց տալ՝ իրական հարձակում իրականացնելով Ղարաբաղի դիրքերի վրա: Դրա հետևանքով երկու հայ զինվոր թեթև վիրավորում էր ստացել: Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկման գործակալությունը սառեցրեց Aeronautics ընկերության կողմից նշված անօդաչուների մատակարարման գործարքը, որը գնահատվում էր 20 մլն դոլար:

Իսրայելն արտադրում է մի շարք արտադրանքներ, որոնք պահանջարկ ունեն այլ երկրների կողմից, և այս տարի պատմության մեջ առաջին անգամ նա կարող է գերազանցել 100 մլրդ դոլարի արտահանման սահմանը, գրում է պարբերականը: Պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանումը կազմում է այդ գումարի մոտ 6.5 մլրդ դոլարը: Իսկ 2016թ. ընթացքում Իսրայելը սպառազինություն արտահանող աշխարհի 10-րդ ամենախոշոր երկիրն է:

Ունենալով աշխարհում առաջատար տեղական զենքի արդյունաբերություն՝ Իսրայելը կարողանում է պահել տնտեսությունը և իրեն առաջին տեղ է բարձրացնում որոշ միջազգային գործընկերների, այդ թվում Ադրբեջանի համար, որն անցյալ տարում դարձել է Իսրայելից երկրորդ ամենաշատ զենք գնած երկիրը:

Հիշեցնելով Արցախի հակամարտության պատմությունը՝ թերթը գրում է, որ Իսրայելը Ադրբեջանին վաճառել է մոտ 5 մլրդ դոլարի զենք: Սակայն անցյալ ամսվա միջադեպը ցույց է տալիս, որ Բաքվի հովանավորչությունը պոտենցիալ մութ կողմ ունի: Իսրայելի ազգային շահերից չի բխում, որ իր ընկերություններից մեկը հանկարծակի սրի լարվածությունն իրենից հարյուրավոր մղոն հեռավորության վրա գտնվող երկրի սահմանին: Նման միջադեպերը, բարեբախտաբար, հազվադեպ բնույթ են կրում, բայց այն կարող է իր մեջ լուրջ բարոյական և ռազմավարական վտանգներ պարունակել Իսրայելի ծաղկող զենքի վաճառքի վրա, եզրափակում է պարբերականը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930