Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ անընդմեջ պարտության մատնեց հարավաֆրիկացի Դանիել Կաուդերիին եւ անցավ 1/32 եզրափակիչ:
Հրանդ Մելքումյան-Բերիս Գրաչով եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Մաքսիմ Ռոդշտեյն դիմակայությունների երկրորդ պարտիան եւս ավարտվեց ոչ-ոքի եւ նրանք հաջորդ շրջան անցնելու համար միմյանց միջեւ պայքարը շարունակելու են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ