Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ մարզում առկա հացահատիկահավաք 65 կոմբայններից սարքին են 44-ը:
«Վարդանյաններ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բերդ քաղաքը եւ Արծվաբերդ գյուղն այս տարի ձեռք են բերել հացահատիկահավաք կոմբայններ: Առաջիկայում Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղը լիզինգի ծրագրով կունենա նոր կոմբայն:
Վ. Սուքոյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզում առկա է ընդհանուր առմամբ 1142 տրակտոր, որից սարքին են 800-ը, 342-ն` անսարք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ