Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի». Տարոն Մարգարյան

Սեպտեմբեր 04,2017 19:50

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում ծառերի հատման դեպքին, բնապահպանության վարչությանը հանձնարարել է օրենքի շրջանակում ընթացք տալ այս հարցին.

«Մասնավորապես այս դեպքի առնչությամբ հնչեցվող «արդարացումը», թե տվյալ տարածքը մասնավոր սեփականություն է, բնավ չի կարող ընդունելի լինել: Եվ հետո, պարոն Մարտիրոսյան, ո՞վ է ասել, որ քաղաքաշինական ծրագրի իրականացումը պետք է կատարվի ծառերը ոչնչացնելու հաշվին:

Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի: Այս հարցում պետք է հետևողական լինել, համակողմանի ուսումնասիրել օրենսդրական դաշտը և օպերատիվ արձագանքել նման դեպքերին: Վարչական շրջանների ղեկավարներն ու բնապահպանության վարչությունն այս մասով շատ անելիք ունեն: Իսկ կոնկրետ տվյալ դեպքի մասով խստորեն հետևեք, որ օրինախախտն օրենքով սահմանված կարգով ենթարկվի պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարելով դեպքին առնչվող բոլոր արձանագրությունները փոխանցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930