Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գույների և պատկերների յուրահատուկ աշխարհ. բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 18:25

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում սեպտեմբերի 4-ին բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված է մոտ 40 նկար։ Վարդան Պողոսյանը նշում է, որ ինչ իրեն հիշում է, նկարում է. «Երբ գունավոր մատիտ տեսա, այդ ժամանակից էլ նկարում եմ»։

Նկարչությունը Վարդան Պողոսյանի համար յուրատեսակ մի աշխարհ է, որտեղ ապրում ես, արարում, հաճույք, հանգստություն ստանում նոր բան ստեղծելու պրոցեսից. «Ու շատ հետաքրքիր է մարդկանց շփումն այդ աշխարհի հետ։ Ոմանք ընկալում են նկարչի պատկերները ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է այն ցանկացել մատուցել, ոմանք էլ նոր մոտիվներ, տարրեր են նկատում»։

Վարդան Պողոսյանը նշում է, որ յուրաքանչյուր նկարիչ իր անհատական ոճով է ստեղծագործում։ Ըստ նրա, դիտողը նկարների մեջ հետաքրքրություն է փնտրում. «Եթե առանձնահատուկ բան գտնի, այդ հետաքրքրությունը նրա համար պատուհան կդառնա և կմտնի նկարչի ապրումների աշխարհ»։

Վարդան Պողոսյանը նշում է, որ տարբեր շրջաններում տարբեր նախասիրություններ է ունեցել նկարչության մեջ. «Կար փուլ, որ ավելի շատ հետաքրքրված էի իմպրեսիոնիստներով, հետո՝ դասական, վերածննդի դարաշրջանի հեղինակներով, ռեալիստներով։ Եվ որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես հակվում դեպի մոդեռնիզմ»։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վարդան Պողոսյանի ուսանողները, արվեստագետներ, արվեստասերներ։

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ընդգծեց, որ Վարդան Պողոսյանը ժամանակակից կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներից է։ Ըստ նրա՝ արվեստագետների համար այսօր բավականին բարդ է ցուցադրվելը, ուստի գովելի է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդ արվեստագետներին այդ հնարավորությունը տալիս է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես աջակցում է երիտասարդ արվեստագետներին, և առաջին անգամ չէ, որ ներկայացնում է Վարդան Պողոսյանի աշխատանքները։ «Նկարչի համար դրսևորվելու լավագույն ձևը աշխատանքները հանրությանը ներկայացնելն է, ցուցահանդեսներ կազմակերպելը։ Աբովյան 50/5 հասցեում գտնվող ՀԵՀ գրասենյակի նախասրահը մենք ամբողջությամբ տրամադրել ենք արվեստագետներին։ Մենք ստեղծել ենք բոլոր հարմարությունները, որպեսզի օգտագործելով այս սրահը՝ նրանք հաղորդակցվեն արվեստասերների հետ»,- ասաց Կարեն Ավագյանը՝ նաև բարձր գնահատելով Վարդան Պողոսյանի արվեստը։

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն առանձնացրեց այն փաստը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հնարավորություն է տալիս ներկայացնելու արվեստագետներին իրենց ստեղծագործական մտքի թռիչքը։ Նա, շնորհավորելով նկարների հեղինակին, մաղթեց ստեղծագործական նոր վերելք և կարևորեց, որպեսզի նրա աշխատանքները լայնածավալ դիտումների արժանանան ամենատարբեր հարթակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930