Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կոթիի անմեղսունակ բնակիչը 1 գրամ մարիխուանայի համար կգնա Բերդ

Սեպտեմբեր 04,2017 18:15

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Յուրիկ Բենիկի Սեփխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, Կոթի գյուղում գտնվող իր հայրական տան բակից հավաքել, մանրացրել է կանեփի թուփ, որից պատրաստել եւ ապօրինի պահել է 1.3 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով(« Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ քրեական գործով նշանակված փորձաքննության եզրակացությամբ՝ Յու. Սեփխանյանը անմեղսունակ է: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կկիրառի:

Յու. Սեփխանյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է վաղը՝ սեպտեմբերի 5-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930