Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

Սեպտեմբեր 04,2017 18:09

Սոցիալական փաթեթի  շահառուների  բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ առողջապահության նախարարի  հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։

Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած  այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։  Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիայի առկայությունն է։

Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի  հրամանով հաստատված բժշկական հաստատությունների  ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Փաստորեն, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։

Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։

Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Հավելենք, որ նոր համակարգով սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները կարելի է կազմակերպել միայն այն առողջապահական կազմակերպություններում, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետում ընդգրկված բոլոր ծառայությունները տեղում մատուցելու հնարավորությունները:

Սոցիալական փաթեթի շահառուներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը` այստեղ։2621havelvac

 ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930