2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: Հաճելի է, որ խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, ում գերազանց ելույթների պատվին հնչեց հայոց օրհներգն ու ծածանվեց եռագույնը: Հիշեցնենք, որ Վարիկ Վարդանյանը մեր ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր:
Մրցաշարի հաղթողներ դարձան նաև չորս մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից:
Մամուլի հաղորդագրություն