Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործերով միշտ պատվեր է իջեցվում». Գեւորգ Սաֆարյանի բողոքը մերժվեց

Սեպտեմբեր 04,2017 16:44

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց մերժել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում:

Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց՝ չնայած դատավոր Անդրանիկ Մնացականյանը բողոքի քննության ժամանակ պնդեց, որ իր պարագայում հնարավոր չէ դատական ակտ պատվիրել, հանրությունը շատ լավ գիտի, որ դատական իշխանությունն անկախ չէ. «Քաղաքական գործերով միշտ պատվեր է իջեցվում: Չկա դատարան, որը չի ենթարկվում իշխանությանը»:

Նիստի ավարտին Գեւորգ Սաֆարյանը, մինչեւ ոստիկանները կուղեկցեին իրեն, լրագրողներին տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքն այլեւս բանտախցի անբարենպաստ պայմանների խնդիր չունի. «Ես հիմա հատուկ պահպանվող մասնաշենքում եմ: Այդտեղ քրեական հեղինակությունների կողմից ինձ անհանգստացնելու խնդիրն էլ չկա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930