Բրիտանիայի արքայազն Ուլյամը և Քեյթ Միդլթոնը սպասում են երրորդ երեխայի ծննդին: Այս մասին մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի պաշտոնական էջում:
Նշվում , որ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և երկու ընտանիքների անդամները շատ են ուրախացել այդ նորությամբ:
Քեմբրիջի դքսուհին, ինչպես և նախորդ հղիությունների ժամանակ, տառապում է տոքսիկոզով, ուստի նա չի կարող այցելել ծրագրված միջոցառումներին և կմնա պալատում:
Ուիլյամն ու Քեյթն արդեն ունեն երկու երեխա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ