Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանի պատասխանը՝ Փաշինյանին՝ ռազմական հետախուզման մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 14:12

ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվության համաձայն, 2017-ի առաջին կիսամյակում պաշտպանության ոլորտի հետազոտական ծախսերը ֆինանսավորել են նախատեսվածի 35 տոկոսով, մենք անընդհատ հայտարարում ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին, բայց ֆինանսավորում ենք 35 տոկոսո՞վ, ինչը կարող է պարզվի, որ գրասենյակային ծախսեր են»,- այսօր Արցախի մասին ՀՅԴ-ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանին:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմում, ինչպես ասաց Վիկտոր Առուստամյանը, միջոցներ չեն եղել առավել խորը հետախուզության համար: Ուստի նա հարցրեց՝ հետո կարո՞ղ է ասեն, որ ֆինանսավորում չկար՝ հետազոտական ծախսեր չեն արել: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ կան հետազոտության մի քանի աստիճաններ, ցերեկային, գիշերային տարբերակումներ: Նա ասաց, որ մենք կարողանում ենք արդեն հակառակորդի թիկունքը տեսնել եւ ի տարբերություն ապրիլյան պատերազմի օրերի, այսօր կարող ենք 1-2 օր առաջ գլխի ընկնել եւ գնահատել հակառակորդի գործողությունները: Ավելի խորը դիտարկում իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այնպես, որ, նրա խոսքերով, մենք միջոցներ ձեռնարկել ենք: Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորմանը, Արտակ Զաքարյանն ասաց, որ 4 ծրագիր հետ է գնացել, իսկ մյուսները բոլորը ֆինանսավորվելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930