Լրահոս
Օրվա լրահոսը

Թաներ Աքչամին մրցանակ է շնորհվել «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության կողմից

Սեպտեմբեր 04,2017 13:03

Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, ազգությամբ թուրք Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության կողմից շնորհվել է «Ականավոր ճշմարտության ջատագով» (Outstanding Upstander Award) մրցանակ՝ արդարության և օրենքի գերակայության բնագավառում իր կատարած աշխատանքը համար:

«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը նպատակ ունի «պաշտպանել ամբողջ աշխարհում անմեղ մարդկանց, կանխել ռասիզմի և նախապաշարմունքների հողի վրա ցեղասպանությունը, հետամուտ լինել հանցագործների դատավարությանը և վառ պահել նրանց հիշատակը, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է բռնությամբ»:

Թաներ Աքչամն առաջին թուրք մտավորականներից է, որը բացահայտորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք մշտապես հիացել ենք Ձեր խիզախ և նվիրված աշխատանքով՝ փաստագրելու Օսմանյան կառավարության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Դուք չդադարեցիք բարձրաձայնել այդ ցեղասպանության մասին՝ չնայած թուրք ազգայնականների կողմից մահվան սպառնալիքներին»,- ասել է «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության գործադիր տնօրեն Էկեն Ջ. Քենեդին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930