Սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Մինասյանը ժամը 1.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն