Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օշինդրը՝ հակախոցային, հակամանրէային, հակաբորբոքային ազդեցությամբ

Սեպտեմբեր 04,2017 12:30

Օշինդրն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են ախորժաբեր, ստամոքսի հյութազատությունը խթանող, լեղամուղ, ենթաստամոքսային գեղձի գործունեությունը խթանող, հակամանրէային, հակաբորբոքային, հակախոցային, հակաճիճվային ազդեցությամբ: Կիրառվում է անորեքսիայի՝ ախորժակի բացակայություն, մարսողական խանգարումների, հիպոացիդ գաստրիտների՝ ցածր թթվայնության ստամոքսաբորբ, լեղուղիների շարժողականության խանգարումների, լեղու կանգի ժամանակ:

Ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումների, լեղուղիների շարժողականության դեպքում խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ մանրացված օշինդրին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Որպես հակաճիճվային միջոց կարելի է օգտագործել հետեւյալ պատրաստուկը. 1 թեյի գդալ մանրացված օշինդրին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 3 ճաշի գդալ՝ առավոտյան սոված փորին եւ երեկոյան քնելուց առաջ, 10 օրվա ընթացքում:

Ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարումների՝ հյութազատության նվազման, ֆերմենտների քանակի նվազման դեպքում 2 ճաշի գդալ օշինդրին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ստացված ջրաթուրմի ծավալը եռման ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 1/2 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Որպես ախորժաբեր, ցածր թթվայնության գաստրիտների ժամանակ 10 գրամ օշինդրին ավելացնել 50 միլիլիտր սպիրտ՝ 70 տոկոսանոց, թրմել 2 շաբաթ մութ տեղում՝ պարբերաբար խառնելով, քամել: Ընդունել 15-20 կաթիլ, օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930