Թբիլիսիում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթեց հարավաֆրիկացի Դանիել Կաուդերիին (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, ռուսաստանցի Բորիս Գրաչովի եւ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվեց Անտոն Կովալյովին (Կանադա):
Վաղը կկայանան 1/64-րդ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ