ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ ս.թ. սեպտեմբերի 4-5-ը մասնակցելու է ԵԺԿ Քաղաքական համաժողովին:
Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:
ՀՀԿ մամուլի հաղորդագրություն