Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գնալուց առաջ ինչ-որ ավելի մթնոլորտը պղտորելու մղում է ունեցել պարոն Հոգլանդը, լավ բան չի արել». Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 02,2017 21:21

«Պետք է ուշադրություն դարձնել միայն այն հայտարարություններին, որոնք կատարվել են համատեղ, առանձին վերցրած մեկի հայտարարությունը ոչ մի արժեք էդ իմաստով չունի»,- այսօր Եռաբլուրում մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` Հոգլանդի ասածների մեջ շատ նորություն չկար. «Որոշ մեկնաբանություններ է ինքն իրեն թույլ տվել անել: Եթե համանախագահների հայտարարությունները նկատի ունենանք, կտեսնենք, որ տարբերություն կա: Դա արդեն իր կողմից արջի ծառայություն էր, էլի, գնալուց առաջ ինչ-որ ավելի մթնոլորտը պղտորելու մղում է ունեցել երեւի պարոն Հոգլանդը: Լավ բան չի արել: Կարծում եմ, պետք էր հարազատ մնալ միշտ այն տրամաբանությանը, ինչ մինչեւ հիմա բանակցային գործընթացում կար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930