Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երբ որ դառնում ես դաշնակցական, քո կենսագրության մեջ տեղի է ունենում լուրջ մի փոփոխություն». Արմեն Ռուստամյան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2017 21:04

Այսօր Եռաբլուրում ՀՅԴ բյուրոն Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակն էր տոնում: Միջոցառման ժամանակ նաեւ տեղի ունեցավ մի շարք քաղաքացիների երդման եւ ՀՅԴ շարքերն ընդգրկվելու արարողությունը: Նրանք զենքի եւ ՀՅԴ-ի կանոնադրության, ծրագրի ու դրոշի վրա երդվեցին «միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ-ի ծրագրին, կանոնագրին, որոշումներին եւ բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի՝ նաեւ կյանքի գնով ծառայել Հայաստանին եւ հայության ազատագրության դատին»:

Մինչ այդ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նրանց զգուշացրեց, որ ՀՅԴ դառնալով՝ փոխվելու է իրենց կյանքը. «Այս պահից սկսած՝ երբ որ դառնում ես դաշնակցական, քո կենսագրության մեջ տեղի է ունենում լուրջ մի փոփոխություն, նոր էջ ես բացում քո կենսագրության մեջ: Դու այլեւս չես կարող ապրել պարփակված քո կենցաղի մեջ: Դու պետք է քո կյանքի մի զգալի մասը նվիրես մեր ընդհանուր գործին՝ հայ ժողովրդին, մեր պետականության կայացմանը: Սրանից ավելի լավ իմաստ մարդ իր կյանքում դժվար թե կարողանա գտնել, որ պատրաստ է իր կյանքի գնով ծառայել իր ժողովրդին, իր հայրենակցին եւ չխնայել ոչինչ»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ երդման օրը եւ տեղը պատահական չէ. «Տարիներ առաջ շատերը չէին էլ կարող երազել, որ մենք անկախություն ձեռք կբերենք եւ դրանից հետո նաեւ մեր տարածքները հայկական կավելացնենք: Մենք Խորհրդային Հայաստանով եղել ենք մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մենք ունենք հայկական մոտ 42 հազար քառակուսի: Այն սերունդը, որ այդ պայքարով ձեռք բերեց այդ տարածքները եւ հայ դատի այդ հանգրվանում իր լուսավոր ճառագայթով մեկ աստղ դարձավ մեր նահատակների երկնակամարի վրա, հենց նրանց մի զգալի մասն ամփոփած են այստեղ՝ սրբավայր դարձած Եռաբլուրում: Նրանք են, որ մեզ պարգեւել են այդ հաղթանակը: Բայց մեր գործը շարունակվում է, ոչ պակաս կարեւոր է հաղթելուց հաղթանակը պահելը: Մեր գործն է այսօր այդ հաղթանակը պահելը: Մենք, որպես դաշնակցականներ, եկել ենք այստեղ վերանորոգելու մեր ուխտը, որ այդ ճանապարհի վրա անշեղ ենք մնալու, հիմա էլ մեզ միանում են նորերը՝ մեր երիտասարդները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930