Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե ձեր դեպարտամենտը վատ է աշխատում լրագրողների հետ, չի նշանակում, որ վերջիններիս կարելի է մեղադրել դատարանի որոշումներին չենթարկվելու մեջ. Աշոտ Մելիքյան

Սեպտեմբեր 02,2017 20:51

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ  Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Եթե Arman V. Khachatryan-ի գրառումը համապատասխանում է Դատական դեպարտամենտի պաշտոնական տեսակետին եւ եթե դա փաստաթղթի տեսք ստանա, գործընկերներիս առաջարկելու եմ հանդես գալ եւս մեկ հայտարարությամբ։ Իսկ առայժմ կսահմանափակվեմ այս պատասխանով։

Նախ՝ մի ճշտում. հայտարարության հեղինակները ոչ թե «մի քանի ՀԿ ու լրագրողական կազմակերպություն» են, այլ 9 լրագրողական հասարակական կազմակերպություն, եւ փաստաթղթում խոսքը ոչ թե մեր, այլ «Ա1+»-ի մեր գործընկերների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման, նրանց նկատմամբ բռնության կիրառման մասին է, ինչը մենք անթույլատրելի ենք համարում։ Բացի դա, պետք չէ նաեւ մեզ վերագրել «Գասպարիին նոր դիրքով տեսագրելու» գայթակղությունը, բայց եթե մեր գործընկերներից որեւէ մեկը ուզում է դա անել, մենք՝ որպես մասնագետներ նրանց կհասկանանք։

Իրականում խնդիրն այլ է։ Եթե ձեր դեպարտամենտը վատ է աշխատում լրագրողների հետ, չի նշանակում, որ վերջիններիս կարելի է մեղադրել դատարանի որոշումներին չենթարկվելու մեջ։ Ես ձեզանից ակնկալում եմ ստանալ մի պարզ հարցի պատասխան. եթե դատական նիստը չտեսագրելու որոշում էր կայացվել, ի՞նչ գործ ունեին դահլիճում օպերատորներն իրենց տեսախցիկներով։ Չէ՞ որ այդ պարագայում ընդունված է միայն լրագրողներին ներս թողնել, այն էլ՝ առանց նկարահանող խցիկների։

Բայց եթե օպերատորին թույլ է տրվել ներկա գտնվել դատական նիստին, ուրեմն ինչ-որ բան կարելի էր նկարահանել։ Այո, նա ենթարկվել է դատական որոշմանը եւ չի տեսագրել վկաների ցուցմունքները։ Բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Գասպարիի ակցիան։ Կրկնում եմ՝ եթե առհասարակ բոլոր նկարահանումներն են արգելվում, դատավորը պետք է հիմնավորված որոշում կայացնի եւ որեւէ տեսագրող սարք դահլիճ չտարվի։ Ձեր դեպարտամենտի բացթողումն ընդունելու, ավելին՝ իր լիազորությունը չարաշահած կարգադրիչին կարգի հրավիրելու եւ հասարակական հնչեղություն ստացած այդ գործի համակողմանի լուսաբանմանը նպաստելու փոխարեն, դեռ ինչ-որ մանրամասն անդրադարձով եք «սպառնում»):

Իսկ ինչ վերաբերում է ձեր գրառման վերջում ակնարկած՝ չգրված կանոններին ենթարկվելուն, ապա կներեք, բայց դատարանը մանկապարտեզ չէ, լրագրողներն էլ ձեր ձեռքի խաղալիքը չեն, որ մտքներովդ ինչ «կանոն», այդ թվում չգրված, անցնի՝ ստեղծեք, նրանք էլ սուսուփուս ենթարկվեն։ Խոսքը պետք է գնա միայն օրենքի ու նորմատիվ ակտերի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930