Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առավոտ»-ի թոփ 5 մեկնաբանությունները

Սեպտեմբեր 02,2017 20:22

Aravot.am-ը վերահրապարակում է սոցիալական ցանցերում «Առավոտի» էջերում և կայքում հրապարակված այն մեկնաբանությունները, որոնք մյուս օգտատերերի կողմից հավանության են արժանացել և որոնց շուրջ քննարկումներ են սկսվել: Այս ցուցակում տեղ են գտել միայն հայատառ մեկնաբանությունները, որոնք վիրավորանք չեն պարունակում:

Եվ այսպես՝ լայն քննարկում էր ծավալվել Ոսկան Սարգսյանի՝ «Ոսկեպարցի երեխաները ռուսերեն են խոսում» հոդվածի շուրջ:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Սիրարփի Առուստամյանը գրում է. «Որովհետև նրանց հետ ռուսերեն /գերմաներեն, իսպաներեն, անգլերեն և այլն են խոսում իրենց հայ մայրերը, որոնց մեծամասնությունը հայերեն խոսելը համարում է ամոթալի մի բան: Ուղղակի ականջս սղոցվում է, երբ լսում եմ, թե ինչպես են նրանք իրենց զավակների հետ Հայաստանում խոսում ռուսերեն: Մեր թշնամին թուրքը չէ, այլ մենք ենք»:

Ոսկեպարցի երեխաները ռուսերեն են խոսում

Քննարկումներ են ծավալվել նաև Aravot.am-ի հրապարակած մամուլի տեսության շուրջ, մասնավորապես՝ «Հայոց աշխարհի» «Ինչպիսի համաշխարհային վայնասուն կբարձրացնեին հայրենի արևմտամետները, եթե ռուսաստանցի որևէ պաշտոնյա իրեն թույլ տար նման բան ասել» հոդվածի: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հրաչ Մարկոսյան անունով օգտատերը գրում է. «1/ Հայաստանին ինքնիշխանությունից զրկել է ոչ թե ԱՄՆ-ն,այլ պուտինյան Ռուսաստանը: 2/ Հայաստանում արևմտամետներ չկան, իսկ եթե կան էլ, ապա նրանց մատների վրա կարելի է հաշվել, փոխարենը Հայաստանում կան ազգային արժանապատվություն և պետական մտածողություն ունեցող մարդիկ, չնայած որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը լուռ համաձայնության նշաններ է ցույց տալիս Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման քաղաքականությանը: Այս իրավիճակում, բնականաբար, Համաշխարհային ուժային կենտրոնները, այդ թվում և ԱՄՆ-ն, թույլ չեն տա, որ Ռուսաստանը միջազգային հարթակներում երկու և ավելի լրացուցիչ ձայներ ունենա: Եվ եթե համոզվեն, որ Հայաստանը ֆորմալ առումով Ֆեյք պետություն է, ապա կաշխատեն ազատվել նրանից հենց Ռուսաստանի միջոցով: Դրա համար նրանք խրախուսում են ռուս-թուրքական մերձեցումը, որպեսզի նախ վերացնեն ռուսական գաղութ տարածքը և ապա փշրեն ռուս-թուրքական «բարեկամական» հարաբերությունները…Մեր իշխանությունների միմոսությունները մեզ համար կարող ենք ողբերգական հետևանքներ ունենան…»:

Ինչպիսի համաշխարհային վայնասուն կբարձրացնեին հայրենի արեւմտամետները, եթե ռուսաստանցի որեւէ պաշտոնյա իրեն թույլ տար նման բան ասել. «Հայոց աշխարհ»

Քննարկում է նաև ծավալվել «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականի շուրջ: «Լուծումը շատ պարզ է» անունով օգտատերը գրում է. «Թեև մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել կամ մեր մասին մեծ կարծիք ունենալ, կամ մեր դժբախտ ու անհույս բախտից բողոքել ու ամբողջ աշխարհին պարսավել: Իրականում այս և նման կարգի հարցադրումները պարզ ու տրամաբանական լուծումներ ունեն: Օրինակ՝ պատմությունից գիտենք, որ երբ մի պետական համակարգ, անկախ իր աշխարհագրական դիրքից, լեզվից, կրոնից ու մշակույթից, ժամանակի ընթացքում կազմակերպվում, կայանում և հզորանում է, ապա նախ ամրապնդում է իր սահմանները և հարմար առիթի դեպքում նաև ընդլայնում դրանք, դա կարող է լինել պատմական արդարության, միջազգային օրենքների և այլ զանազան ձևակերպումների հիմնավորմամբ, իսկ հակառակը՝ եթե մի պետական համակարգ, անկախ պատճառներից, դառնում է անկայուն, թույլ ու անկազմակերպ, ապա նախ խարխլվում են սեփական սահմանները և իհարկե ժամանակի ընթացքում նաև այդ հիվանդ ու ոչ կենսունակ պետական միավորը մասնատվում ու բաժանվում է մասերի: Հայկական առածը պատահական չի ասում որ, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Ուստի լուծումը շատ պարզ է: Ամեն ինչ կախված է Հայաստանի ներառյալ Արցախի կազմակերպվելուց, կայանալուց և հզորանալուց: Հակառակ դեպքում արդյունքը պարզ է: Ուրեմն, հակառակ բոլոր դժվարությունների ու արհեստական խոչընդոտների, մեր առողջ ուժերը միավորենք և զորացնենք Հայաստան աշխարհը»:

Չձեւակերպված շահեր

Մյուսը՝ Հարություն Մովսիսյանի «Շատ մի՛ խոսիր, որ կրակը չընկնես» հոդվածն է, Aravot.am-ի կայքում այն 11 մեկնաբանություն է ստացել, որոնցից երկուսը ներառել ենք մեր ցուցակում: Հայկ անունով օգտատերը գրել է. «Աշխատում եմ ԻՏ ոլորտում արդեն 10 տարի Ամենայն պատասխանատվությամբ և մեծ ցավով պնդում եմ, որ մեր Հայերենը չի բավարարում մեզ նույնիսկ առօրյա պարզ տեխնիկական քննարկումների համար: Ես սիրում եմ իմ լեզուն, բայց պետք է լինել իրատես: Հիմա մեր լեզվով չենք կարող տեխնիկական քննարկում անել: Բերեմ պարզ օրինակ՝ “Click with mouse on the magic pallet icon of the shortcut menu.” ՞ Measure code coverage using deep learning, with enhanced unified verification methodology”: Փորձեք թարգմանել: Մեկ այլ խնդիր ևս, մեր տառերի դասավորությունը ստեղնաշարի վրա ոչ պրոֆեսիոնալ է, արդյունքում շատերը գերադասում են օգտվել լատինական տառերից: Իսկ ի՞նչ անել: Կարծում եմ նախ ճիշտ կլինի ընդունելը, որ այո ունենք խնդիր»:

Այս մեկնաբանությանը պատասխանել է Ռուբեն անունով օգտատերը. «Հայկ ջան, 10 տարին բավական ժամանակ է նախաձեռնելու եւ լուծելու համար (կամ գոնե՝ փորձելու լուծել) եղած խնդիրները։ Տվյալ դեպքում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ Microsoft, Samsung, Google ընկերությունների (նկատե՛ք՝ ոչ հայկական ընկերությունների) նախաձեռնությամբ հայացվում են հանրահայտ ծրագրային համակարգերի միջերեսները եւ ցանկության դեպքում ձեր բերած օրինակները հեշտությամբ կարող էիք թարգմանել, օրինակ Microsoft-ի Լեզվական կենտրոնի օգնությամբ։ Վերջապես կան եւ այլ ձեւեր, օրինակ՝ Նաիրի ցանցային հանգույցում կան բազմաթիվ բառարաններ, կա նաեւ dict.am ցանցային բառարանը եւ այլն։ Ձեր օրինակները կարող են թարգմանվել, օրինակ, այսպես (թեեւ դուք որպես մասնագետները կարող է միքիչ այլ նրբերանգներ տեսնեք բնագրում. առավել եւս, ուրեմն ինքներդ էլ պետք է թարգմանեք). Click with mouse on the magic pallet icon of the shortcut menu. 62 գրանշան Կտտացրեք մկնիկով տեղային ցանկի՝ մոգական պնակի պատկերակին։ 56 գրանշան Measure code coverage using deep learning, with enhanced unified verification methodology:

89 գրանշան Չափել կոդի ծածկույթը խորը ուսուցման միջոցով, կատարելագործված միավորված ստուգման եղանակով։ 88 գրանշան Ինչպես տեսնում եք, հայերեն տարբերակները նույնիսկ ավելի կարճ են։ Դա բնական է. հայերենը անգլերենից ավելի խնայողական լեզու է, շնորհիվ բառակազմական ահռելի հզորության։ Ինչ վերաբերում ստեղնաշարին։ Պարզ չէ, դուք որ ստեղնաշարը նկատի ունեք ավանդական գրամեքենայինը, թե՞ այսպես կոչված «հնչյունայինը»։ Եթե առաջինը, ապա այն հենց «պրոֆեսիոնալ» է, այսինքն` հնարավորություն է ընձեռում մուտքագրել փակաչ։ Բայց, բնականաբար, դրանով պետք է սովորել աշխատել։ Ի՛նչ անես, ամեն ինչ պետք է սովորել։ Իսկ եթե երկրորդը, ապա միեւնույն է, մնում է մուտքագրողի ցանկությունը անցնել հայերենի, թե լատիներենի, պետք չէ սեփական ընտրությունը հիմնավորել այլ գործոններով։ Ինչ վերաբերում է խնդրի առկայությանը, ապա այն իրոք կա եւ ավելի քան 10 տարի է աստիճանաբար լուծվում է։ Ի դեպ, սա անվերջ ընթացք է. աշխարհում ամեն օր ստեղծվում են տասնյակ բառեր եւ միայն որոշելու հարց է`ապրելու ենք հայերեն, թե այլերեն։ Եթե հայերեն, եթե հայերենը մայրենի է, եթե ուզում ենք շփվել մայրենիով, պետք է նաեւ ջանք թափել։ Եթե զահլա չունենք, ի՜նչ արած։ Միայն պետք է չէ մեզնից դուրս պատճառաբանություններ որոնել։ Ինչպես ռուսն է ասում. Վատ պարողին խանգարում են…»:

Շատ մի՛ խոսիր, որ կրակը չընկնես

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930