Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ հնարավոր չէ բանակցել». ՀՀԿ փոխնախագահ

Սեպտեմբեր 02,2017 17:19

«Առաջին իսկ պահից, երբ հայտարարվեց, որ ավարտված է համաձայնագրի բանակցումը, հայտնվեցին մտահոգություններ: Տեսնում եմ դիտավորություն եւ քաղաքական-քարոզչական խաղ: Չեմ կարծում, որ պարտավոր ենք նման մարդկանց ջրաղացին ջուր լցնել»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման շուրջ հնչող մտահոգություններին, թե այն կարող է տապալվել, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ նշյալ մտահոգությունները, թե երրորդ կողմը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, կարող է ազդել համաձայնագրի ստորագրման վրա,  ադրբեջանական քարոզչամեքենայի դրսեւորումներից են, ուստի պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել:

«ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ հնարավոր չէ բանակցել եւ գալ ընդհանուր հայտարարի, հատկապես այն հարցերում, որտեղ ՀՀ եւ ՌԴ շահերը համընկնում են»,-վստահեցրեց Արմեն Աշոտյանը: Նա փաստաթղթի վերջնական տեսքին ծանոթ չէ, բայց այն բավականին ծավալուն է. «Քաղաքական բաղադրիչը համահունչ է մեր նոր Սահմանադրությանը՝ մարդու իրավունքների երաշխավորում, անկախ դատական համակարգ, ժողովրդավարություն: Տնտեսական բաղադրիչն էլ բավականին խոստումնալից է: ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ ԵՏՄ անդամ լինելով, իսկ ԵՄ-ի հետ համաձայնագրի տնտեսական բլոկը չի հակասում մեր այդ պարտավորություններին»:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե 2018թ. ապրիլից հետո ով է լինելու ՀՀ վարչապետը: «Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող «Հանրապետականն» է որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետը»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930