Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժամանակավրեպ է խոսել փաստաթղթի մասին, եթե բանակցային միջավայրն ապահովված չէ». Աշոտյանը՝ Հոգլանդի հայտարարության մասին

Սեպտեմբեր 02,2017 16:22

«Քաղաքական առումով բանակցված որեւէ փոխզիջումային փաստաթուղթ չի կարող բավարարել բոլոր կողմերին: Որեւէ լուծում առանց Արցախի ժողովրդի կամ իշխանությունների համաձայնության լինել չի կարող: Այսօր ամենաարդիական խնդիրն է՝ վերականգնել բանակցային միջավայրը»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հրապարակված՝ Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական կետերին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Aravot.am-ի նկատառմանն ի պատասխան, թե Հոգլանդը հաստատեց, որ բանակցային սեղանին «Մադրիդյան սկզբունքներն» են, սակայն Ադրբեջանի ախորժակը չի համապատասխանում հայկական կողմի՝ փոխզիջումային պատրաստակամությանը, Ադրբեջանը, ինչպես Ալիեւն է ասել, Էրիվանն ու Մեղրին էլ պետք է «ազատագրի», այդ պարագայում որքանո՞վ են արդիական «Մադրիդյան սկզբունքները», Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Փաստաթղթի մասին կխոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանական կողմը կստանձնի Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների  պարտավորությունները՝ շփման գծում դիտորդների ընդլայնում, հետաքննության մեխանիզմների ներդրում: Անհրաժեշտ է ապահովել պայմանավորվածությունների ներդրումը, որպեսզի հնարավոր լինի խոսել փաստաթղթի մասին: Ժամանակավրեպ եմ համարում խոսել փաստաթղթի մասին, եթե միջավայրն ապահովված չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930