Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինձ համար վիրավորական է Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը. ընտանիքիս ներկայացուցիչները զոհվել են Լենինգրադի պաշարման ժամանակ». Աշոտյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2017 15:46

«Մերժում եմ ռեւիզիոնիզմը…Եթե թույլ տանք, որ ամեն հաջորդ սերունդ սրբի նախորդի պատմությունները, երբեք պատմություն չենք ունենա: Եթե ամեն հաջորդ իշխանություն տապալի նախորդ իշխանության արձանները, քաղաքակրթական ժառանգություն չենք ունենա»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի՝ խորհրդային գործիչների անունները կրող երեւանյան փողոցներն անվանակոչելու առաջարկին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա, օրինակ, Լենինգրադյան փողոցի առնչությամբ հետեւյալ փաստն ընդգծեց. «Ինձ համար վիրավորական է Լենինգրադյան փողոցի անվանակոչությունը. ընտանիքիս ներկայացուցիչները զոհվել են Լենինգրադի պաշարման ժամանակ…Երբ Լենինգրադը դարձավ Սանկտ-Պետերբուրգ, համաշխարհային պատմության դասագրքերում «Լենինգրադյան բլոկադան« չվերանվանվեց «Սանկտպետերբուրգյան բլոկադա»…Լենինգրադն, իմ ընկալմամբ, ոչ թե ՌԴ երկրորդ քաղաքն է, այլ մեր նորագույն պատմության մեջ մի վայր, որտեղ տասնյակ հազարավոր իմ եւ ձեր հայրենակիցներ, բարեկամներ են նահատակվել»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ «ԵԼՔ»-ի նախաձեռնությունը չի պիտակավորում. «Բայց եկեք հասկանանք, որ ամեն նոր ալիքով նախորդ ալիքի ավազը չեն սրբում: Այդ դեպքում ցամաք չենք ունենա: Ոչ մի քաղաքական սուրբ գործիչ ինձ հայտնի չէ,  բացի Վարդան Մամիկոնյանից, որը սրբացվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից: Բաղրամյանի հետ կապված, օրինակ, արեւելյան Եվրոպայի երկրների որոշ փորձագետներ վերապահումներ ունեն: Հիմա ի՞նչ՝  լսենք նրանց ու ասենք՝ Բաղրամյան փողոցը վերանվանե՞նք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Վատ նախաձեռնություն չի իրենց իմաստն ու արժեքը կորցրած անունները փոխել: Ճիշտ կլիներ խուսափել քաղաքական գործիչների անուններով հատկապես դպրոցները անվաանակոչելուց: Մի խորհուրդ այս հացը բարձրացնողներին և նրանց սատարողներին. նայեք ձեր սեփական ազգանուններին, տեսեք թե ինչ
    քան Ամիխանյան, Փաշինյան, Բախշյան,Ղարագյոզյան, Դովլաթյան, Ասլանբեկյան և այլ ազգանուններ կան: Օտարներին դժվար կլինի բացատրել, որ նրանց նախնիները հայեր են: Այնպես որ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930