Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը երաշխավորել է համաժողովի մասնակիցների, այդ թվում՝ Աշոտյանի եւ Թանդիլյանի անվտանգությունը

Սեպտեմբեր 02,2017 15:01

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաեւ ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Եթե որոշվել է, որ համաժողովը կայանալու է Բաքվում, ապա մենք այդ համաժողովի լիարժեք անդամներ ենք, ուզում ենք եւ գնում ենք Բաքու: Գենդերային հավասարության հարցը կարեւոր է, եւ մենք բովանդակային օրակարգ ենք քննարկելու»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սպասվելիք համաժողովին՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝  ինքը եւ Մանե Թանդիլյանը  չմասնակցելու եւ իրենց  տեսակետները չներկայացնելու խնդիր չունեն. «Այլ է հարցը, որ մեր մասնակցությունը հետաքրքրական է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց եւ մարդասպաններին հերոսացնելու քաղաքականությունը»:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի կողմից տրվել են համապատասխան անվտանգության երաշխիքներ՝ համաժողովի բոլոր մասնակիցների համար. «Սա հիմք է՝ մեր նախապատրաստական աշխատանքները շարունակելու համար: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կառուցողական կլինի՝ ապահովելու հայ մասնակիցների ֆիզիկական ներկայությունը Բաքվում եւ համաժողովի մասնակցության հավասարությունը: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն հիստերիկ արձագանք են տվել մեր նախատեսվելիք այցին, բայց մենք բարդույթներ չունենք ի տարբերություն իրենց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930